Արարատի մարզում էլեկտրական շչակ կփորձարկվի

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը

 

13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Վերին Դվին համայնքում կփորձարկվի նոր էլեկտրական շչակը:

«Բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- հայտնում են Արարատի մարզպետարանից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.