Քոչարյանի աջակիցները հայհոյում են պատերազմում զոհված մորը

Այն, որ Արցախյան պատերազմից առաջ և հետո Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակտիվորեն քննադատում էին, իսկ շատ ժամանակ նաև անպատվում էին ներկայիս իշխանության ներկայացուցիչներին ու վերջիններիս սատարողներին, դա գրեթե ոչ մեկի համար նորություն չէ:

Բայց արի ու տես, որ բանը հասել է նրան, որ Քոչարյանի աջակիցներն արդեն սկսել են հայհոյել անգամ Արցախյան պատերազմի ժամանակ զոհվածների ծնողներին միայն այն բանի համար, որ վերջիններս սատարում են ներկայիս իշխանություններին:

Օրինակ երեկ Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Փաշինյանին իր զորակցությունն էր հայտնել պատերազմի ժամանակ զոհվածի տարեց մայրը, ինչին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի հայտնի աջակիցներից մեկը տարեց կնոջ անվանել է անբարոյական։

 

Թվում էր, թե Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի պայմաններում պետք է լինեին սահմաններ, որոնք պետք չէր հատել, բայց արի ու տես ու քոչարյանականների համար չկան այդ բարոյականության սահմանները, վերջիններս պատրաստ են հայհոյել անգամ պատերազմի ժամանակ զոհվածների ծնողներին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Քոչարյանի աջակիցները հայհոյում են պատերազմում զոհված մորըՔոչարյանի աջակիցները հայհոյում են պատերազմում զոհված մորըՔոչարյանի աջակիցները հայհոյում են պատերազմում զոհված մորը