«Կարող է ընտրությունների ժամանակ գնամ հանդիպումների կամ հեռուստացույցով ելույթներ ունենամ…». Վազգեն Մանուկյան

Սա շարքային հանրահավաք է, այսպիսի հանրահավաքներ եղել են եւ կլինեն: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Դեմիճյան փողոցում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Նպատակը մնում է նույնը՝՝ ժողովրդին ծանոթացնել մեր տեսակետների հետ: Իսկ մարզային այցելությունները դեռ առջեւում են: Ես դժգոհ եմ, որ շուտ չհաջողվեց հասնել մեր նպատակին, բայց ինչպես երեւում է, այս պրոցեսը երկար է տեւելու»,-ասաց նա:

 

Վազգեն Մանուկյանը չբացառեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» փորմատի փոփոխություն լինի. «Հնարավոր է, կհավաքվենք, իրար հետ կբանակցենք: Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցությանը, ես ասել եմ, որ ոչ մի ֆորմատով չեմ մասնակցելու, բայց կարող է գնամ հանդիպումների կամ հեռուստացույցով ելույթներ ունենամ: Դա չի լինելու այս կամ այն թեկնածուի կամ կուսակցության կողմ, այլ լինելու է ընդհանուր վիճակի մասին եւ Նիկոլի դեմ»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ելույթներ ունենա նաեւ ՀՀԿ-ի քարոզարշավին՝ հաշվի առնելով իր եւ Սերժ Սարգսյանի կողմից իրեն տրված հայտնի բնորոշումը, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Երբ սկսվի ընտրարշավը եւ հայտնի դառնա, թե ովքեր են մասնակցում, նոր իմաստ ունի դրա մասին խոսել»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.