«Ապրիլին ես հրաժարական կտամ. դա պետք է արտահերթ ընտրությունների համար». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժական կտա։ Այդ մասին հայտարարել է վարչապետը՝ Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ դա տեղի կունենա ապրիլին:

Ըստ վարչապետի, այդ հրաժարականը պետք է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Մինչ ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի:

 

Հիշեցնենք, խորհրդարանական ու արտախորհրդանական ուժերի հետ հանդիպումներից հետո որոշվել է հունիսի 20-ին Հայաստանում անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Տեսանյութը՝ Արագածի բնակիչների հետ հանդիպումից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.