«Ամենամեծ ծառայությունը մեր նահատակների առաջ կլինի Հայաստանն ու Արցախը նորովի կառուցելը…». վարչապետ Փաշինյան

«Մեր այսօրվա այցի նպատակը զրույցն է, որովհետև մենք բոլորս անցել ենք դաժան մի փորձության միջովև պետք է կիսվենք իրար հետ, օգնենք իրար, որպեսզի կարողանանք վերականգնել հույսն ու հավատը, վստահությունը ապագայի նկատմամբ»:

Այս մասին Արմավիր այցի ժամանակ այսօր Արագած գյուղում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Առաջին հարցն, իհարկե, որին պետք է պատասխան տրվի, հետեւյալն է` ինչու ի ընկան մեր նահատակները, հանուն ինչի՞, և էլի ուզում եմ ընդգծեմ, որ նրանց զոհողությունների բերումով է, որ Արցախն այսօր նույնիսկ վիրավոր, բայց կանգուն է:

Եւ ամենամեծ ծառայությունը մեր նահատակների հիշատակի առաջ կլինի այն,երբ մենք Հայաստանը կառուցենք նորովի, Արցախը կառուցենք նորովի»,-ասել է  նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցով Արմավիրում է: Այցի վարչապետի այցի ծրագրում բնակիչների հետ հանդիպումներ են:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.