Ինչպես արդեն հայտնել էինք՝ վարչապետ Փաշինյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ: Տեղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտնել է իր այցի նպատակը:
«Մեր էսօրվա այցի նպատակը զրույցն է ձեզ հետ, որովհետև բոլորս անցել ենք շատ դաժան մի փորձության միջով և պետք ա օգնենք իրար, կիսվենք իրար հետ, որ կարողանանք վերականգնել հույսը, հավատը, վստահությունը ապագայի նկատմամբ: Առաջին հարցը, որին պետք ա պատասխան տրվի, հետևյալն ա՝ ինչո՞ւ ընկան մեր նահատակները. էլի ուզում եմ ընդգծել, որ հենց նրանց զոհողությունների բերումով է, որ Արցախն այսօր, թեկուզ վիրավոր, բայց կանգուն է: Մեր ամենամեծ ծառայությունը մեր նահատակների հիշատակի առաջ կլինի այն, երբ մենք Հայաստանը, Արցախը կառուցենք նորովի»,- ասել է նա:
Այնուհետև վարչապետը հարգանի տուրք է մատուցել զոհվածների շիրիմներին, որտեղ էլ զոհված զիննծարայողներից մեկը մոտեցավ վարչապետին և ասաց.
«Ձեր ուժը մենք ենք, մեր ուժն Աստված է պարոն վարչապետ»։