Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման ժամանակ գոհունակությամբ արձանագրվել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացել է և ընդհանուր առմամբ հանգիստ է մնում: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ, շեշտադրում է կատարվել էներգետիկայի ոլորտի և կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի վրա: Կողմերը պայմանավորվել են շարունակել հետագա շփումները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.