Այսօր Բուզանդի փողոցում գտնվող իր գրասենյակից Ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակիցները բերման ենթարկեցին «Ազգային Համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին:
Բանն այն է, որ դատարանի վճիռ է առկա, որով վերջինս պետք է ազատեր գրասենյակի տարածքը, սակայն նա հրաժարվում էր՝ պատճառաբանելով, թե դատարանի կողմից պատշաճ ծանուցված չի եղել: Ավելին, Հարությունյանը թուղթը պատռեց, սակայն ոստիկանները նրան բերման ենթարկեցին:
Մանրամասները՝ տեսանյութում