«Այս իշխանությունը պետք է երկրի երեսից վերանա...». Սոֆյա Հովսեփյան

Չեմ ցանկանա, որ այս իշխանությունը նորից իշխող ուժ մնա ընտրություններից հետո, որովհետեւ եթե մի իշխանություն շարունակում է քեն քշել մարդկանց հետ՝ չգիտակցելով ժողովրդի շահ հասկացությունը, ապա այդ իշխանությունը պետք է երկրի երեսից վերանա: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ նկատի ունենալով այն, որ իր հարցերին կառավարությունը նախընտրում է չպատասխանել:

«Փաստացի, ինչպես տեսաք, արդեն երկրորդ անգամն է, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իմ հարցին հարկ չեն համարում պատասխանել՝ ասելով, որ գրավոր հարցը ներկայացնեմ: Այն դեպքում, որ երբեւէ չեմ տվել հարց, որ բխում է պրիմիտիվ օրակարգերից, կեղծ ընտրությունների խաղերից, կամ ինչ-որ քաղաքական թեմաներից, այլ հարցեր են, որոնք բխում են բացառապես հասարակության շահերից: Կառավարությունը միտումնավոր որոշում է չպատասխանել, որը միգուցե կապված է իմ անձի հետ, բայց այն կապված է ժողովրդի հետ, որովհետեւ որեւէ ժողովրդավարական ծրագիր չի արվում:

Այս իշխանությունը որեւէ ասելիք չունի գյուղացիներին, թե ինչպես պետք է պարենային անվտանգության խնդիրը լուծվի: Այսօր Արցախի հողերի խնդիր կա, երբ մենք ցորենի, ալյուրի խնդրի առաջ ենք կանգնել: Կառավարությունն այդ մասին դեռ չի մտածել, որովհետեւ ինչպես բոբիկ ոտքերով էր, այդպես էլ մնացել է: Օր-օրի բացահայտում եմ, թե որքան կարող են պրիմիտիվ լինել»,-ասաց նա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.