Ծառուկյանը սկսել է նոր ղազագրեր հավաքել

MediaNews-ը գրում է. Օրեր առաջ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում արած գրառման միջոցով հայտարարեց, որ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո որոշում է կայացվել սույն թվականի հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:  Վարչապետի հայտարարությունից հետո նմանատիպ հայտարարությամբ հանդես եկան նաև ԲՀԿ և ԼՀԿ առաջնորդները:

 

Ճիշտ է, նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսել Հայաստանում, սակայն քաղաքական կյանքում բուռն զարգացումներ են տեղի ունենում։ Բացվում են նոր կուսակցություններ, իսկ արդեն իսկ գոյություն ունեցողները սկսում են մարդկանց հավաքագրումը։ Բնականաբար ընտրություններին է պատրաստվում նաև ԲՀԿ-ն, ինչպես Ծառուկյանն է ասում՝ ինքը միշտ ժողովրդի կողքին է և շատ ուրախ է դրա համար։

Սակայն ինչպես միշտ Ծառուկյանը չի վստահում իր թիմակիցներին և որպեսզի կանխի ցանկացած վճռական իրավիճակում իր հանդեպ դավաճանությունը, սկսել է նորից պատգամավորի իր թեկնածուներին ստիպել ղազագրեր ստորագրել։

Ծառուկյանի ԲՀԿ-ական պատգամավորի թեկնածուները ինչպե և նախորդ անգամ, այս անգամ ևս ղազագրերում իրենց սրբություններով երդումներ տալով ու անբարոյականի զավակ լինելու հայհոյանքներ «ուտելով»  խոստանում են հավատարիմ լինել ԲՀԿ առաջնորդին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.