Երևան քաղաքի դատախազը կաշառք է վերցրել և հովանավորում է գործարար ներկայացող բոմժին․ 1in.am փաստաբան

Փաստաբան Հակոբ Ճարոյանը Հատուկ քննչական ծառայությունում դիմում է ներկայացրել Երևանի դատախազ Րաֆֆի Ասլանյանի դեմ։ ՀՔԾ-ն, սակայն, հրաժարվում է ընթացք տալ փաստաբանի դիմումին։

Բանն այն է, որ դեռևս մեկ տարի առաջ փաստաբանը կոնկրետ անձի՝ Արմեն Բարխուդարյանի դեմ խարդախություն կատարելու մեղադրանքով հաղորդում է

ներկայացրել ոստիկանություն։ Արմեն Բարխուդարյանը փաստաբանից խարդախությամբ 65 հազար դոլար է հափշտակել, սակայն ոստիկանությունը ընթացք չի տվել խարդախության գործին։

«Ես քննչական կոմիտեին, գլխավոր դատախազությանը, տվյալ անձին էլ գրել եմ, որ եթե իմ գործին օրենսդրության շրջանակներում ընթացք չտան, ապա ես Արմեն Բարխուդարյանին կսպանեմ, բայց այդպես էլ քրեական գործ չեն հարուցում, որը աբսուրդ է։ Նման հայտարարության դեպքում քրեական գործ անպայման պետք է հարուցվեր»,-ասաց

Ճարոյանը՝ հավելելով, որ դրանից 4 օր անց Երևանի դատախազը քրեական գործ է հարուցում, սկսում է գործի քննությունը, բայց մի քանի օր անց առանց բացատրության գործի քննությունը կարճվում է։

«Ես այդ ընթացքում զուգահեռ փաստեր էի հավաքել, պարզել էի, որ Արմեն Բարխուդարյանը ընդամենը բոմժ է և բոլորին խաբում է՝ ներկայանալով որպես ընկերությունների սեփականատեր, մեծահարուստ գործարար։

Արմեն Բարխուդարյանը գործի քննության ընթացքում ներգրավվեց որպես կասկածյալ, բայց  4 օր անց քաղաքի դատախազի որոշմամբ գործը կարճվում է։ Ես դա գնահատում եմ որպես գործը կարճողի անգրագիտության արդյունք, կա՛մ գործը կարճվել է կաշառք վերցնելու, կա՛մ որևէ մեկի հանձնարարությունը կատարելու արդյունք։ Ես դրա մասին գրել

եմ նաև դատախազին, որից հետո դիմել եմ ՀՔԾ, սակայն անարդյունք։ ՀՔԾ-ն համարեց, որ գործի կարճման որոշումը օրինական է, մինչդեռ Րաֆֆի Ասլանյանը կատարել է պաշտոնեական դիրքի չարաշահում»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ՀՔԾ-ի որոշումը ոչինչ չի նշանակում, ինքը շարունակելու է իր պայքարը և հասնելու է նրան, որ քրեական գործ հարուցվի քաղաքի դատախազի դեմ, իսկ եթե ինքը չկարողանա ապացուցել, որ

քաղաքի դատախազը գործը կարճել է կաշառք վերցնելու կամ հանձնարարություն կատարելու արդյունքում, թող իր դեմ գործ հարուցվի սուտ մատնության մեղադրանքով։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am