Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է.ՊՆ

Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանն ասել է, որ զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է: Ներկա պահին իրականացվում է տարհանման աշխատանք: Զինծառայողների վիճակի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

 

Հիշեցնենք, որ մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։

Երեկվանից մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.