Գիտնականներն ուսումնասիրել են 65 տարեկանից բարձր տարիքի անձանց կորոնավիրուսով կրկին վարակվելու վտանգը

65 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդիկ ունեն նոր տիպի կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հավանականություն: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է The Lancet- ում:

 

Զեկույցի համաձայն՝ 65 տարեկանից ցածր մարդկանց մոտ COVID-19 հիվանդության կրկնությունից պաշտպանությունը 80% կամ ավելի բարձր է: 65 տարեկանից բարձր մարդկանց համար պաշտպանությունը կազմում է մոտ 47%:

Հետազոտության հեղինակները նշել են, որ ստացված արդյունքները ընդգծում են համավարակի ընթացքում տարեց մարդկանց պաշտպանության միջոցառումների կարևորությունը. առաջին հերթին խոսքը նրանցից սոցիալական հեռավորության պահպանման և պատվաստումների առաջնայնության մասին է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.