Վարչապետ Փաշինյանը ժամանել է Արագածոտնի մարզ

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արագածոտնի մարզ՝ համայնքային այցերի: Ինչպես հաղորդում է «Արմենիապրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

 

«Նախատեսված են հանդիպում-քննարկումներ մարզի բնակիչների հետ:

Վարչապետը նաեւ հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին եւ կհանդիպի արցախյան պատերազմում իրենց կյանքը հայրենիքի համար զոհած մեր զինվորների հարազատներին»,- հայտնել է Գևորգյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.