Քիչ Առաջ. Իսրայելում Կադիրովը վճարել է հայ տղայի վիրահատության համար.

Չեչենական ԶԼՄ-ները հրապարակել են տեղեկություն Խաչատուր Խաչատրյանի վիրահատության համար դրամահավաք արշավի հաջող ավարտի մասին։ Հաղորդվում է, որ Ստավրոպոլի մարզից հայ տղայի համար դրամահավաքը փակել է Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։

Ինչպես փոխանցում է Armenia.IM պորտալը, ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ սոցցանցերում հայտվեց Խաչատուրի մոր՝ Հասմիկի հուսահատ հարցազրույցը, ով փորձել է անհրաժեշտ չափով գումար հավաքել որդու համար։ Մնացել էր հավաքել 139 հազար դոլար, մի մասը հավաքվել էր որդու օգնության համար համերգի հաշվին։ Կադիրովի օգնականի անսպասելի զանգն անակնկալի է բերել Հասմիկին։

Կադիրովն իրավիճակն իր անձնական վերահսկողության տակ է վերցրել։ Վիրահատությունից հետո Իսրայելից վերդառնալուց հետո Խաչատուրը մոր հետ պետք է կապ հաստատի Կադիրովի հետ, ով պարտավորվել է լիովին իր խնամակալության տակ վերցնել տղային։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Քիչ Առաջ. Իսրայելում Կադիրովը վճարել է  հայ տղայի վիրահատության համար.


Նյութի աղբյուր՝ www.1in.am