Բաղրամյան պողոտայում դեռ շարունակում են հավաքված մնալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել ցանկացող քաղաքացիները: Այսօր ArmLur.am-ի այցի ժամանակ նաեւ բախում գրանցվեց այնտեղ գտնվող քաղաքացիների միջև:
Մասնավորապես Բաղրամյան պողոտայում իշխանության դեմ բողոքի ցույց անող քաղաքացիներից մեկը փորձում էր պատերազմի պարտության հարցում մեղադրել վարչապետ Փաշինյանին, երբ նրան մոտեցավ մեկ այլ քաղաքացի, ու բարձրաձայնեց թե չի կարելի էս ամեն ինչի մեջ մեղավոր գտնել մեկին ու անընդհատ մեղքը բարդել միայն նրա վրա։
Այնուհետև միջադեպին խառնվեցին ոստիկանները ու փորձեցին հանդարտեցնել կրքերը։
Մանրամասները՝ ArmLur-ի տեսանյութում