Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում, նախագահությամբ դատավոր Վահե Միսկարյանի, հրապարակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքը կալանքից ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը։
Ըստ այդմ՝ Սարգսյանի գույքը կշարունակի մնալ կալանքի տակ։
Երեկ փաստաբանը միջնորդեց ազատել Սարգսյանի՝ 489 միլիոն 160 հազար 310 դրամի, շուրջ 1 միլիոն դոլարի, սահմանաչափով շարժական ու անշարժ գույքի և ֆինանսական միջոցների, բաժնեմասերի, արժեթղթերի վրա դրված կալանքը։
Նշենք, որ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։
Գործով մեղադրյալներ են նաև Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։
Ամբաստանվողների շարքում էին նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը։ Նրանք, սակայն, կորոնավիրուսից մահացել են և հարազատների դիմումները դատարանը բավարերելով, դադարեցրել է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը։