Մհեր Արմենիան մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին

«Ազգի ձայն» կուսակցության ղեկավար Մհեր Արմենիան մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Freenews.am-ին հայտնեց ինքը՝ Մհեր Արմենիան։

«Անպայման մասնակցելու ենք արատհերթ խորհրդարանական ընտրություններին։ Ապրիլի 21-ին մեր համագումարն է։ Շոու բիզնեսից ևս կան մարդիկ, որոնք հետաքրքրված են կուսակցությունով և ներկա կլինեն համագումարին։

Հիմա չեմ ուզում փակագծեր բացել, թե շոու բիզնեսից ովքեր են հետաքրքրված․ այդ օրը կիմանաք» ,- ասաց Մհեր Արմենիան ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.