Քիչ Առաջ.Նոր Տեղեկություն.. Առանց տեղումների եղանակը կպահպանվի եւս 3 օր, այնուհետ` ձյուն, ձնախառն անձրեւ...

 

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը  3-4-ին էապես չի փոխվի, 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5 աստիճանով, 6-7-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով:

Երևանում՝ դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը սպասվում են տեղումներ՝ բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com