Քիչ առաջ տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ

Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ- այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.