Ո՞վ է Օնիկ Գասպարյանի գործով ապօրինի որոշում կայացրած ՀՀ վարչական դատարանի դատավորը

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք,  Օնիկ Գասպարյանի գործով ՀՀ վարչական դատարանը ձեռնարկել է հայցի ապահովման  միջոց՝ հայցվորի պահանջի  ժամանակավոր բավարարման տեսքով, այն է՝  մինչև  սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի, մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։

Ինչը ենթադրում է, որ դատարանի կայացրած որոշումն ապօրինի է, քանի որ ինչպես նաև վարչապետ Փաշինյանն էր իր հայտարարության մեջ շեշտել՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պաշտոնից ազատվել է իրավունքի ուժով։

Հետևաբար, Օնիկ Գասպարյանի գործով ՀՀ վարչական դատարանի  որպես հայցի ապահովման միջոց ընդունած որոշումը ապօրինի է։

Նշենք նաև, որ սույն գործով ապօրինի որոշումը կայացրել է  ՀՀ վարչական դատարանի  դատավոր  Մհեր Ղարիբի Պետրոսյանը, ով 2016 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

Հավելենք, որ Մհեր  Պետրոսյանի որպես հայցի ապահովման միջոց ընդունած որոշումն իրենից բան չի ներկայացնում, բացի նրանից, որ սույն դատավորի գլխավորությամբ ապօրինի որոշումով սաբոտաժ է իրականացվում պետության դեմ և սա ևս մեկ վառ ապացույց է, որ Հայաստանում օր առաջ կարիք կա հանցավոր տարրերից դատարանների անկախացման։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.