10-ամյա տղան փրկել է ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը. խիզախության մեդալ և դիպլոմ են շնորհել

Լուսանկարներում Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով և խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրսևորած  վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգևատրվել է պատվոգրով:

Նրան «Քաջ սիրտ»  համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաև խիզախության  մեդալ և դիպլոմ»:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.