Նոր կուսակցություն՝ «Ազգ, բանակ, հայրենիք». Ո՞վ է հիմնադիրը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ազդարար» կայքից տեղեկանում ենք, որ ապրիլի 17-ին տեղի է ունենալու «Ազգ, բանակ, հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը:

Մեր տեղեկություններով՝ այս կուսակցության հիմնադիրը ԵԿՄ վարչության նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանն է:

Հիշեցնենք, որ Գևորգյանը 2018թ. խորհրդարանական ընտրություններին ցանկանում էր մասնակցել ԲՀԿ համամասնական ցուցակով, սակայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրապարակային հայտարարեց, որ նա չի լինի իր գլխավորած ցուցակում, և հիմա Գևորգյանը որոշել է ինքնուրույն մտնել քաղաքականություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.