«Նիկոլ Փաշինյանը բոլորիս խաբել է, ասաց՝ առանց ժողովրդի կարծիքի չեմ գնա պայմանավորվածության, գիշերով գնաց պայմանավորվեց, կարող ա՞ ես եմ հայրենիքս տվել ուրիշին»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:
«Ո՞նց կարելի է ապրել մի ընտանիքում, որտեղ հայրը դավաճանել է իր երեխաներին և ընտանիքի անդամներին…. Ի՞նչ լավ բան է արել, որ պաշտպանում եք, ի՞նչ տեղ ունի պաշտպանելու»,-հավելեց նա:
Տեղից արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը. «Ձեր իդիոտը (նկատի ունի Վազգեն Մանուկյանին-խմբ) պաշտպանելու տեղ ունի՞, որ առաջադրել եք վարչապետի թեկնածու, հանել եք մեյդան, քաղաքական դիակին»:
Արմեն Ներսիսյանն էլ շարունակեց. «Իմ ճակատը պարզ է, ես հանգիստ եմ քնում, մնում է դուք ձեր երեխաներին պատասխան տաք ձեր արած սխալների համար»:
Տեղից ինչ-որ մեկը բան ասաց, որից հետո Արմեն Ներսիսյանը իջավ ամբոնից՝ շարժվելով դահլիճի կողմ: Ավագանու անդամները սկսեցին բղավել իրար վրա, քաշքշոց սկսվեց: