Նոր պատերազմի մասին այս պահին որևէ մեկը հստակ չի կարող ասել, որ նոր պատերազմ է լինելու: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնխարար Արման Սարգսյանը՝պատասխանելով հարցին՝ բացառում է արդյո՞ք ինքը, որ մոտ ժամանակներս նոր պատերազմ կլինի:
«Ըստ իս, եթե նման խնդիր լինի, բնականաբար պետությունն ամեն քայլ կձեռնարկի: Բայց, դիտարկելով մեր վերջին 30-ամյա պատմությունը, պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել նոր պատերազմի: Իսկ այս պահին նման հարց բարձրացնելու, կամ նման միտք բարձրացնելու անհրաժեշտություն, տագնապ բարձրացնելու կարիք չկա»,-ասել է նա: