Ուժգին ավազե փոթորիկ է պատուհասել Պեկինին, ինչի պատճառով Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել են վտանգավորության դեղին մակարդակ, հայտնում է TASS-ը։Բնության տարերքը խցանումների պատճառ է դարձել, տեսանելիությունը շատ փոքր է։
Բնակիչներին կոչ է արվել չեղարկել բացօթյա միջոցառումները և առանց խիստ անհրաժեշտության փողոց դուրս չգալ։ Քաղաքի կենտրոնական շրջաններում PM 10 փոքր կոշտ մասնիկների խտությունը գերազանցել է 1 խմ-ում 8000 միկրոգրամը, ինչը 160 անգամ գերազանցում է ԱՀԿ-ի սահմանած առավելագույն թույլատրելի նորման (50մգ/1խմ)։