Բաղրամյան պողոտան պետք է ազատել ցուցարարներից. ժողովուրդը դժգոհում է

Արդեն տևական ժամանակ է, ինչ Վազգեն Մանուկյանի առաջնորդությամբ ընդդիմադիր որոշ ուժեր զավթել են Բաղրամյան պողոտան:  Ոմանք անգամ գիշերում են Բաղրամյան պողոտայում տեղադրված վրաններում: Սակայն մի բան փաստ է, որ Բաղրամյան պողոտայում հավաքված ընդդիմադիր ուժերը բավական չէ չեն կարողանում լուծել իրենց առջև դրած խնդիրը` իշխանափոխությունը,  դրան զուգահեռ շատ մեծ անհարմարություններ են պատճառում մյուս քաղաքացիներին։

 

Առավոտյան և ցերեկվա ժամերին Բաղրամյանում ընդամենը մոտ 50 ցուցարար են, իսկ Վազգեն Մանուկյանի ու Իշխան Սաղաթելյանի հայտարարած «հուժկու» հանրահավաքներին մասնակցում է ընդամենը 2-3 հազար քաղաքացի, և բնական է, որ նման փոքրաթիվ հանրահավաքներով անհնար է իրականացնել իշխանափոխություն։

Բայց միևնույն ժամանակ փակ պահելով Երևանի գլխավոր պողոտաներից մեկը՝ Բաղրամյանը, ընդդիմությունը ծանրաբեռնել է մայրաքաղաքի երթևեկությունը, ինչն էլ առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը։

Կապ չունի, իշխանամետ թե ընդդիմադիր, քաղաքացիներից շատերն են պնդում որ Բաղրամյանում հավաքվածները միևնույն է ոչնչի չեն հասնի, սակայն Բաղրամյան պողոտան փակ պահելով անհարմարություններ են պատճառում իրենց՝ ծանրաբեռնելով մայրաքաղաքաղի առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկությունը

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.