Բազմաթիվ դիտողություններ են եղել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որոշ մասը հաշվի էր առնվել, որին անմիջապես հետևեց մեր բողոքի ալիքը, և մենք լիհույս ենք, որ այս քննարկումից հետո նորից ներկայացնելու ենք միասնական կարծիք, և կարծում եմ՝ պետք է հաշվի առնեն մեր դիտողությունները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը:
Դիտարկմանը, որ նախկին իշխանությունների օրոք բուհերի ռեկտորներն այսպիսի համարձակ հայտարարություններով հանդես չէին գալիս, նա արձագանքեց. Նախկին իշխանությունների օրոք ես միշտ հանդես եմ եկել համարձակ հայտարարություններով: Ես գրել եմ բազմաթիվ հոդվածներ, ես այն մարդն եմ, որ երբեք չեմ լռել»:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե իրենց բուհը միավորվելու է Մանկավարժական համալսարանին, Լիլիթ Արզումանյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Հայսատանում ցանկացած իշխանություն նման քայլի չի գնա: Ընդամենը կա երեք մասնագիտական արվեստի բուհ և դրանք պետք է գոյատևեն»: