Ի՞նչ են քննարկել՝ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.