Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում անդրադառնում է նոր պատերազմի վտանգին, Շուշիի անկման առեղծվածին, Ադրբեջանի հետ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությանն ու ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիներին:
Նոր իրավիճակում, Գրիգորյանի խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգը հիմնվելու է երեք սյուների վրա՝ բարեփոխված բանակ, հայ-ռուսական ռազմավարական համագործակցության խորացում և տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակում:
Ուշագրավ է, որ CivilNet-ին տված հարցազրույցի ժամանակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծեց, որ «Պատերազմի 4-րդ օրը որևիցե մեկը մեզ չի առաջարկել պատերազմը դադարեցնել»:
Այն ինչ, ավելի վաղ իր տարածած հայտարարություններում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պնդում էր, որ պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստին առաջարկել է դադարեցնել պատերազմը:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում