«Լավ տռուսիկներ էի ուզում՝ բրենդային, որ մարդ ես, հանկարծ անկողին մտնենք, ֆիռմա տպավորություն թողնեմ…». Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պատանի ժամանակ սաղ օրը փողոցներում էինք , քայլելուց , սրճարաններում , գիշերային քլաբերում , բառերում , շատ աղջիկների էինք խոսացնում ,երազում էի BMW ունենալ, որ աղջկա հետ ծանոթամ ,եթե հանկարծ բախտս բերի , իրան ինստիտուտ ավտոյով տանեմ կամ ավտոյով գնամ դիմավորեմ: Լավ տռուսիկներ էի ուզում՝ բրենդային , որ մարդ ես, հանկարծ անկողին մտնենք , ֆիռմա տպավորություն թողնեմ…

Միշտ փողը քիչ էր, ուզում էի շատ ունենաի, որ ուր ուզեմ հրավիրեմ, ուր ուզենք BMW-ով քշեինք իմ սիրած մյուզիքների տակ …

Հիմա էդ սաղ կա , բայց հավես չկա …

Առակս ինչ կցուցանե , մենակ ՀԱՎԵՍԻ մասին երազեք …

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.