Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման և արտահերթ ընտրությունների մասին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հարցազրույց է տվել մի քանի լրատվամիջոցների, այդ թվում՝ նաեւ ArmLur.am-ին: Հարցազրույցի ժամանակ ԲՀԿ նախագահն անդրադարձել է օրակարգային համարվող հարցերին: Վերջինս հայտարարեց, թե պատրաստ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներքաղաքական հարցեր քննարկելու համար: Միևնույն ժամանակ վերջինս կրկին նշեց, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա եւ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչքան շուտ ձևավորվի նոր կառավարություն, այնքան ավելի շուտ խնդիրները կլուծվեն»,- ասել է Ծառուկյանը հանդիպման սկզբում

 

Մանրամասները՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.