ԱՆ-ն հերքում է կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումների մասին լուրերը

Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ ամբողջական և խիստ սահմանափակումներ սահմանելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենիապրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը, հավելելով, որ այս պահին նման հարց չի քննարկվում:

«Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն»,- նշում են Առողջապահության նախարարությունից:

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել մարտի 15-ից կրկին խիստ սահմանափակումներ մտցնել ՝ կորոնավիրուսի պատճառաբանությամբ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.