Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել. (ՖՈՏՈ)

Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել և Լիբանանում է:

«Արմենիապրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին:

Ադրբեջանական բանակի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության հետ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու հետապնդման և հետևողական աշխատանքի շնորհիվ ազատ արձակվեց և արդեն Լիբանանի իր բնակարանում է։ Հարազատներն ընտանեկան լուսանկարներ են հրապարակել։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.