ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ կնշանակվի Արտակ Դավթյանը

Մեր տեղեկություններով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկություն է ներկայացրել  գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին նշանակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։

2020 թվականի հուլիսի 16-ին  Արտակ Դավթյանը  ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.