«Իշխանիկ չէ՝ անունը դրեք շերեփուկ, եթե տղա եք, եկեք...»․ Ապարանցիները սպասում են 17 ուժերին

Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությունից հետո շրջեցինք Գավառում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:

Վարչապետը հանդիպել է Գավառի կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին:

 

Գավառցիներն իրենց աջակցությունն են հայտնել վարչապետ Փաշինյանին, նշել, որ Գավառը նրա կողքին է: Կառավարության ղեկավարը տեղի բնակիչների հետ զրույցում նշել է, որ պետք է օր առաջ երկրում կայունություն հաստատվի, իսկ ամենացավոտ խնդիրը շարունակում է մնալ գերիների վերադարձն ու անհայտ կորածների հայտնաբերումը:

«Մենք պետք է այդ հարցն օր առաջ լուծենք: Կան իրադարձություններ, որոնք խանգարում են այդ խնդիրների լուծմանը, բայց պետք է աշխատենք և լուծենք»,- ասել է վարչապետը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.