«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չի բացառում, որ «Հայրենիքը» և ՀՅԴ-ն մտադիր են դաշինք կազմել ընտրությունների ժամանակ, որի վարչապետի թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանը։ Վանեցյանը հարցին արձագանքեց. «Իհարկե, չեմ բացառում, որեւէ բան քաղաքականության մեջ բացառել չի կարելի: Բայց նաեւ որեւէ բան այս պահին պնդել հնարավոր չէ: Եկեք ձուկը ջրում այլ թեմաների շուրջ չխոսենք։ Մենք ունենք առաջնային խնդիր՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը եւ ժամանակավոր կառավարության ձեւավորումը և արտահերթ ընտրություններ»: Նա նաև հավելեց, որ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ