Info-Armenia տելեգրամյան ալիքը նոր գրառում է հրապարակել, որտեղ ասվում է.
Մարտի 6-ին Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքին հարթակից ելույթ է ունեցել ԼԳԲՏ համայնքի հիման վրա ստեղծված կազմակերպության ներկայացուցիչ Հովհաննես Իշխանյանը:
Հովհաննես Իշխանյանը Վահան իշխանյանի որդին է։ Հովհաննես Իշխանյանը ԼԳԲՏ համայնքի հիման վրա ստեղծված «Փինք Արմենիա» ՀԿ-ի անդամ է, ԼԳԲՏ համայնքի 10 ներկայացուցիչների մասին պատմող «Լսիր ինձ» ֆիլմի սցենարիստը, ավելին՝ եղել է LGBT NEWS կայքի խմբագիրը։
Պատկերացնու՞մ եք, թե ինչ կաներ նույն ընդդիմությունը, եթե հանկարծ իշխանության հրավիրած հանրահավաքին ԼԳԲՏ համայնքի որևէ ներկայացուցիչ ելույթ ունենար։
Ու դեռ կա՞ն մարդիկ, ովքեր պատրաստվում են գնալ Բաղրամյան պողոտա ու լսել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների քարոզը։
Մանրամասները՝ MediaNews-ի Տեսանյութում