ԱՄՆ-ն անհանգստացած է տիեզերքում Ռուսաստանի և Չինաստանի հնարավորություններով

Տիեզերքում Ռուսաստանի ու Չինաստանի ունեցած հնարավորությունները մտահոգություն են առաջացնում Վաշինգտոնում: Այդ մասին The New York Times-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ռեյմոնդը:

 

Նրա խոսքով ՝ հակառակորդները հասկանում են, թե ինչ նշանակություն ունի տիեզերական համակարգերի օգտագործումը Միացյալ Նահանգների համար, ուստի նրանք տեխնոլոգիաներ են մշակում՝ամերիկացիներին հասանելիությունից զրկելու համար: «Մտածեք լազերների մասին, որոնք կարող են կուրացնել կամ խաթարել մեր համակարգերի աշխատանքը», – ասել է Ռեյմոնդը:

Նա ավելացրել է, որ Մոսկվան ու Պեկինը ունեն տարբեր հզորությունների լազերային կայանքներ, որոնք կարող են Երկրագնդից ոչնչացնել կամ վնասել ամերիկյան արբանյակները: Բացի այդ, նրանք ունեն նաև հակաարբանյակային հրթիռներ և այլ համակարգեր: Ըստ նրա, Մոսկվան, իբր, օգտագործել է արբանյակ, որը նախատեսված է Երկրի ցածր ուղեծրում ԱՄՆ արբանյակները ոչնչացնելու համար: Չինաստանը նույնպես ունի «ռոբոտացված ձեռքով» արբանյակ՝ այլ սարքերի վրա ազդելու համար:

«Երկու պետություններն էլ հնարավորություններ ունեն ուղեծրում, որոնք անհանգստություն են առաջացնում: Այս բոլոր սպառնալիքներն այս պահին առկա են: Մենք չենք խոսում այն ​​մասին, թե ինչ կլինի ապագայում», – ամփոփել է գեներալը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.