ՊՆ-ն հերքում է կուտակումների եւ տագնապի վերաբերյալ տեղեկությունները.

Սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներով շարունակվում են ապատեղեկատվությունները` ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈւ մեծ կուտակումների վերաբերյալ:

Մասնավորապես, տեղեկություններ են շրջանսռվում, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրքադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ ենՏավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ» և այլն:

Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.