«Միանում եմ ԱՄՆ-ի Սենատի՝ Բոբ Մենենդեսի պահանջին, դիմում եմ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ աջակցել բոլոր հայ գերինեի վերադարձը Հայաստան…». Արսեն Սարգսյան

Արսեն Սարգսյանը նոր գրառում է արել, ներկայացնում ենք ստորև՝

Ես Արսեն Սարգսյանս որպես լրագրող-իրավաբան, անկուսկացական՝ միանում եմ ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի պահանջին, դիմում եմ խնդրանքով Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարներին ՝ խնդրելով աջակցել Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերինեի վերադարձը Հայաստան: Պահանջում եմ Ադրբեջանը կատարի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջն ամբողջովին, որը վերաբերում է գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակում իրականացնելուն: Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Կանխավ Շնորհակալություն:

 

Я, Арсен Саргсян, независимый юрист и журналист, присоединяюсь к Сенатору США Бобу Менендезу и ко всем сопредседателям Минской Группы, к лидерам России, США и Франции, поддержать возвращение на родину всех Армянских военнопленных и гражданских лиц незаконно удерживаемых в Азербайджане. Требую от Азербайджана непременно выполнить пункт 8 трёхстороннего соглашения относительно освобождения и возвращения всех военнопленных в Армению.

Все военнопленные и гражданские лица должны незамедлительно быть переданы Армянской стороне.

Заранее благодарю.

 

I, Arsen Sargsyan, as an independent journalist-lawyer, join Chair of the United States Senate Committee on Foreign Relations Bob Menendez and ask all the co-chairs of the OSCE Minsk-the leaders of Russia, USA and France-to support the return of all the prisoners of war being held illegally in Azerbaijan. I demand Azerbaijan to implement point 8 of the three-sided agreement that concerns the exchange and return of the prisoners of war or other civilians being illegally held in Azerbaijan.

All the POWs must be freed and returned to Armenia without further delay.

Thank you beforehand.

 

Moi, Arsen Sargsyan, en tant que journaliste-avocat, indépendant, je me joins à la demande du président de la commission des relations extérieures du Sénat américain, Bob Menendez.: J'exige que l'Azerbaïdjan se conforme pleinement à l'exigence du paragraphe 8 de la déclaration tripartite, qui fait référence à l'échange de prisonniers ou d'autres détenus. Les militaires arméniens capturés par des militaires azerbaïdjanais doivent être libérés immédiatement et renvoyés en Arménie. Merci en avance.

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը պահանջում է նախագահ Բայդենի վարչակազմից միանալ Կոնգրեսին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև աշխատել Ադրբեջանի կառավարության կողմից ապօրինի պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Ես հույս ունեմ, որ նախագահը կպահպանի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր հանձնառությունը: ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունել է այն և ես հպարտ եմ, որ նախորդ տարի հովանավորել եմ այն: Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունել է: Ժամանակն է, որ ԱՄՆ նախագահն անի այն, ինչ Կոնգրեսի մնացած հատվածը, որպես Ամերիկայի ժողովրդի ներկայացուցիչ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,-ասել է սենատորը:

Նշվում է, որ Մենենդեսը սկսել է դիմել Սենատի գործընկերներին, որպեսզի միանան իրեն ՝ համատեղ նամակ ուղարկելու նախագահ Բայդենին, որով կոչ կարվի ապրիլի 24-ի հայտարարության մեջ պատշաճ կերպով բնութագրել Հայոց ցեղասպանությունը: Սենատորը նաև շարունակում է կոչ անել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ-ն ավելի ակտիվ լինի, ներառյալ Ադրբեջանում անօրինական պահվող ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց ազատ արձակելու ուղղությամբ:

«Լինի Հայոց ցեղասպանության ճանաչումը, թե հայ ռազմագերիների ազատ արձակումը, սենատոր Մենենդեսը սկզբունքային, ուժեղ, համառ պաշտպան է՝ արդյունավետ առաջ տանելով ինչպես ԱՄՆ-ի շահերը, այնպես էլ Ամերիկայի արժեքները»,-ասել է Հայ դատի հանձնախմբի անդամ Անի Չաղլասյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.