ՊՆ-ի մոտ հավաքվածները զինվորականներ չեն, նույն Բաղրամյան պողոտան փակող Վազգեն Մանուկյանի աջակիցներն են

Այսօր 13։00-ին  2-3 տասնյակ անձինք  ակցիա են իրականացրել պաշտպանության նախարարության դիմաց այսպես  կոչված՝ ի աջակցություն Զինված ուժերի Գլխավոր շտաբի  պետ Օնիկ Գասպարյանի ու Հայոց բանակի։

Ակցիան վերջիններիս ու հայտնի շրջանակների կողմից ներկայացվել է որպես զինվորականների ակցիա, ովքեր սատարում են քաղաքական հայտ ներկայացրած  Օնիկ Գասպարյանին։

 

Սակայն ակցիայի՝ ընդամենը 2-3 տասնյակ մասնակիցների մեջ գրեթե չկան զինվորականներ,  իրականում դրանք նույն Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցեր կազմակերպող անձինք են, ովքեր սատարում են Վազգեն Մանուկյանին, և ինչպես հենց իրենք հայտարարեցին, ՊՆ-ի մոտ ակցիայից հետո պատրաստվում են միանալ Վազգեն Մանուկյանի այսօր հրավիրած հանրահավաքին։

Ակցիայի մասնակիցների մեջ էր նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը, ով զինվորական համազգեստով ՊՆ-ի դիմաց ակցիային մասնակցելուց հետո ինչպես ինքը հայտարարեց, միանալու է ընդդիմության՝ Վազգեն Մանուկյանի հրավիրած հանրահավաքին։

ՊՆ-ի  դիմաց  կազմակերպված ակցիայի ընդամենը 2-3 տասնյակ մասնակիցները նույն «Հայրենիքի փրկության» շարժման մասնակիցներն են, ովքեր փորձում են պաշտպանել  Սերժ Սարգսյանի հետ գործարքի գնացած Օնիկ Գասպարյանի ռազմական հեղաշրջման փորձերը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.