Եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, մենք շատ լավ կլինեինք, ես Վազգեն Սարգսյանի մարտական ընկերն եմ եղել, առաջին անգամ դիրքեր բարձրացել եմ իր հետ, ես իրեն հարգել եմ, ազնիվ մարդ է եղել. ինքը եթե լիներ, մենք էս օրին չէիք լինի: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀԱԲ անդամ Սամվել Գալստյանը:
Անդրադառնալով ԶՈՒ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաների հայտարարությանը, նա ասաց. «Ես իրենց ոչ մի բանին չեմ խառնվում: Ես միայն զինվորի կողքին եմ, իմ ժողովրդի կողքին եմ մինչև մահ ու գերեզման»:
Հարցին, թե ինչու պարտվեցինք, Սամվել Գալստյանն ասաց. «Մենք ծախված էինք ներսում: Եթե մենք թասիբ ունենայինք, էս օրը չէինք ընկնի: Ներքին դավաճաններ կային»: