Հիշեցնենք, որ այսօր հիշյալ զինվորականներից մեկի՝ մասնավորապես Օնիկ Գասպարյանի անունով կեղծ էջեր են հայտնվել
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ գնդապետ Սամվել Ասատրյանը։
«Սոցիալական ցանցերում (Facebook, Twitter եւ այլն) ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր։
Տեղեկացնում եմ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որեւէ սոցիալական ցանցում եւ նրա անունից հանդես գալու նմանատիպ փորձերը դատապարտելի են եւ ըստ կոնկրետ դեպքերի կարող են առաջացնել իրավական պատասխանատվություն։
Նաեւ հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը տվյալ հանգամանքի վրա»,- գրել է նա։