Եղվարդի 29-ամյա բնակիչը փորձել է հրկիզել 17 մլն 375 հզ դրամին համարժեք զինվորական հանդերձանքը

Եղվարդի 29-ամյա բնակիչը փորձել էր հրկիզել 17 միլիոն 375 հազար դրամին համարժեք զինվորական հանդերձանքը։ Ոստիկանության լրատվական ծառայությունը հրակարակել է Նաիրիի ոստիկանների բացահայտումը։

Անցած տարվա նոյեմբերի լույս 11-ի գիշերը ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը փորձել էր հրկիզել Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 9/2 հասցեի մոտ գտնվող զինվորական հանդերձանքը։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ, նախնական հաշվարկով՝ առնվազն 17 միլիոն 375 հազար դրամին համարժեք զինվորական հանդերձանքը ձեռք էր բերվել «Հանուն հաղթանակի» քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից։ Հենց նախաձեռնության անդամներն էին նկատել այրվող հանդերձանքն ու հնարավորինս արագ մարել կրակը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի հատկանիշներով։ Նշանակվել են փորձաքննություններ։

Քրեական գործի շրջանակներում ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հանցավոր արարքը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։

 

Խոսքը Եղվարդի բնակիչ 29-ամյա երիտասարդի մասին է։ Նա մարտի 1-ին հրավիրվել է տարածքային քննչական բաժին, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել։ Մարտի 3-ին մեղադրայլը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.