«Երեկվա և նախորդ օրվա թեժ քննարկումներից հետո «օրենքով գողեր» են կապվել ինձ հետ՝ սպառնալից հայտարարություններով: Իհարկե հասկանալի է, թե ովքեր են այսօր հովանավորվում դատական համակարգի կողմից, այդ թվում՝ ԲԴԽ-ի:
Զգուշացնում եմ՝ սատանի մայլեն քյանդրբազություն չանեք, դուք իմ վախը վաղուց բռնել եք:
Ես 3,5 տարի անազատության մեջ գտնվելով՝ «օրենքով գողերի» հետ էլ եմ նստել, քրեական հեղինակությունների հետ էլ եմ առնչվել, այնպես որ, վե՛ր ընկեք տեղներդ, ձեր գործերով զբաղվեք. կգանք ձեր հետևից»,- ասաց պատգամավորը: