Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնվաիրուսով վարակվածների թվի աճ է նկատվում և խնդրեց առողջապահության նախարարությանը ներկայացնել վերջին տվյալները։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 2922 հետազոտությունից 490-ը դրական են եղել, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է։
«Հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա։ Պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների կիրառմանը։ Առաջիկա օրերին մարտի 8-ի հետ կապված շարժի ավելացում ենք ունենալու և՛ առևտրային կենտրոններում, և՛ հյուրատներում։ Տրանսպորտում, առևտրային կենտրոններում վերահսկողությունը պետք է խստացվի»,-նշեց նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ այսօր վերսկսում են 2 հիվանդանոցների ծավալման աշխատանքները։
Ավանեսյանը անդրադարձավ նաև պատվաստանյութերի ձեռբերմանը. «Պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքները շարունակվում են, բանակցություններն ընթանում են: Ռուսական կողմի հետ էլ առաջին խմբաքանակի բանակցություններն ավարտված են, պայմանագիրը կնքման փուլում է, ակնկալում ենք առաջիկա ամսվա մեջ այդ խմբաքանակի ներկրումը»:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, մարտի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173307 դեպք, որոնցից 164085-ն` առողջացած, 3208-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5194 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 742038 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2922 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք: Ունենք 179 առողջացած և 6 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 820 է:
Մանրամասները՝ տեսանյութում