«Իսկյանդեր, իսկադյար․․․»․ Սերժ Սարգսյանը այդպես էլ ճիշտ չարտասանեց զենքի անունը

«Համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան

կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով, «Իսկանդերը» 80-ականների զենք է»,- այս մասին ասաց Սերժ Սարգսյանը շախմատային միջոցառումից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին:

 

Նրան հարց ուղղվեց՝ որքանով է համապատասխանում իրականությանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը:

«Ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, տեսնենք։ Իսկ մնացած հարցերին, երբ ներկայացումը դիտենք՝ կա՛մ ընթացքում, կա՛մ վերջում կպատասխանեմ», — ասաց նա։

Սերժ Սարգսյանն ասաց,որ մոտակա ժամանակներում կպատասխանի բոլոր հարցերին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.