ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայրենիքի փրկության շարժման այսօրվա հանրահավաքում արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակի ելույթի մի հատվածին։
Սաղաթելյանը նախ պատասխանեց Փաշինյանի ներողությանը, որ նա խնդրել էր ՀՀ և Արցախի քաղաքացիներից, Սփյուռքի հայերից՝ իր ու իր իշխանության գործած սխալների համար։
«Նիկո՛լ, ներողությունը շատ քիչ է։ Ներողությունով մենք մեր կորցրած տղերքին հետ չենք բերելու։ Ներողությունով Շուշին ու Հադրութը հետ չենք բերելու։ Մենք ներողությունով չենք բավարարվելու։ Դու պետք է հեռանաս և վերջ»,- հայտարարեց Սաղաթելյանը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ շարունակելու են փակ պահել Բաղրամյան պողոտան ու այն կազատեն միայն Փաշինյանի հեռացումից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում