Հիմա մեզ փորձում են կառավարել մարդիկ, ովքեր չեն ծառայել բանակում եւ կեղտ են շպրտել բանակի վրա: Այս մասին մարտի 1-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
«Օրինակ, Փաշինյանն ասում է, թե ինքը չի ծառայել, քանի որ իր եղբայրները իրենից առաջ ծառայել են, եւ ինքը, որպես երրորդ եղբայր, կարող էր չծառայել: Բայց դու, այնուամենայնիվ, Ենոքավան գյուղից ես։ Երբ արձակուրդներ էին լինում, չէ որ կարող էիր գալ ու կանգնել անցակետում եւ այնտեղ գոնե երկու օր մնալ: Դու այնտեղ չես եղել, ոչ ոք քեզ չի հիշում:
Ոչ ոք քեզ չի տեսել: Կա մեկը՝ Ստյոպիկ Սաֆարյան: Վազգեն Մանուկյանը պաշտոնավարում էր, փոխարինեցին Ստյոպիկ Սաֆարյանով: Ինչպե՞ս կարելի է նրանց ընդհանրապես համեմատել: Ստյոպիկ Սաֆարյանն ասում է, որ երբ պատերազմը սկսվեց, իբր ինքը 14 տարեկան էր: 1992-ին նա 19 տարեկան է եղել: Ինչո՞ւ ես ստում, Ստյոպիկ Սաֆարյան: Դու պարզապես վախկոտ ու դասալիք ես»,- նշեց Խաչատուրովը:
«…Մեզ հետ ողջ բանակն է: Մենք անպայման պիտի գործն ավարտին հասցնենք»,- ընդգծեց Խաչատուրովը:
Մանրամասները՝ տեսանութում